Թուրքական ԶԼՄ-ները վախենում են, որ Ֆրանսիան կքրեականացնի Ցեղասպանության ժխտումը

Թուրքական ԶԼՄ-ները վախենում են, որ Ֆրանսիան կքրեականացնի Ցեղասպանության ժխտումը

PanARMENIAN.Net - Թուրքական ԶԼՄ-ները վախենում են Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի վավերացումից: Այդպես, որոշ հրատարակություններ վստահ են, որ 2011թ. աշնանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը Երևան պարզ դարձրեց նրա դիրքորոշումն այդ օրենքի ընդունման վերաբերյալ:

«Սարկոզին չի խոչընդոտելու օրինագծի ընդունմանը»,- գրում են լրատվամիջոցները: Սարկոզիի նման դիրքորոշման պատճառը ԶԼՄ-ները տեսնում են Ֆրանսիայի նախագահի պաշտոնին նրա մրցակից Ֆրանսուա Հոլանդի նախընտրական խոստումներում, որը հայ համայնքին խոստացել է ընդունել այդ օրինագիծն ընտրվելուց հետո:

Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդրության կոմիտեն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծ է ընդունել: Վալերի Բոյերի օրինագծին օժանդակել են ԱԺ մոտ հիսուն անդամներ:

Օրենքի ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը ժխտողները 1 տարվա ազատազրկման կենթարկվեն և կտուգանվեն 45 հազ եվրոյի չափով:

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել օրինագծի ընդունման կապակցությամբ` հույս հայտնելով, որ «ֆրանս-թուրքական հարաբերություններին վնասող քայլերը շարունակություն չեն ունենա»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---