// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Դրա հետ կապված այնհրաժեշտ է, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը: . Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար:

2012թ. հունվարի 1-ից օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վարվելու է ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման համակարգ` ռեգիստր: Ավելացված արժեքի հարկ վճարողը դուրսգրվող հարկային հաշվում պարտադիր պետք է լրացնի ավելացված արժեքի հարկ վճարողի իր հաշվառման համարը:

Հարկային հաշիվները էլեկտրոնային եղանակով դուրս գրող անձինք պետք է 2011թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքից (www.taxservice.am) ներբեռնեն հարկային հաշիվների դուրսգրման «Ի-ինվոյսինգ» («e-Invoicing») ծրագրի նորացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս ԱԱՀ վճարողներին հարկային հաշիվներում լրացնել նաև իրենց ԱԱՀ վճարողների հաշվառման համարները:

Հարկային մարմնից ձեռքբերված ձևերով հարկային հաշիվներ (թղթային տարբերակով) դուրս գրող անձինք պետք է 2011թ. դեկտեմբերի 25-ից հետո հարկային մարմնից ձեռքբերեն հարկային հաշիվների այնպիսի ձևեր, որոնցում լրացվում է նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը:

Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման համարների կիրառման հետ կապված ծագող հարցերով կարող եք դիմել հարկ վճարողների սպասարկման կամ հարկ վճարողների հեռախոսազանգերի կենտրոններին:

 Ուշագրավ
Առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ
Պարտքը մարտի դրությամբ կազմել է 5.488 մլրդ
364,489 միջազգային զբոսաշրջիկ է եկել ՀՀ
Մարտի 31-ի դրությամբ պարտքը $5.488 մլրդ