Ֆրանսիայում կայացել է «Արցախ. ԼՂՀ-ն ի սպաս տարածաշրջանային խաղաղության և անվտանգության» գրքի շնորհանդեսը

Ֆրանսիայում կայացել է «Արցախ. ԼՂՀ-ն ի սպաս տարածաշրջանային խաղաղության և անվտանգության» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - 2011թ. դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բուրբոնների պալատում` Ֆրանսիայի Ազգային Ժողովում, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ֆրանսիայում լույս տեսած «Արցախ. Լեռնային Ղարաբաղն ի սպաս տարածաշրջանային խաղաղության և անվտանգության» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը: Հեղինակներն են Վլադիմիր Կազիմիրովը (Ռուսաստան), Սերգեյ Մինասյանը (Հայաստան), Ժերար Գերգերյանը (Ֆրանսիա), նախաբանը` Նիկոս Լիգերոսի (Հունաստան):

Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում գործող «Չոբանյան ինստիտուտը», «Հայկական դիտարան» կազմակերպությունը և «SIGEST» հրատարակչությունը:

Միջոցառման հովանավորն էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության փոխնախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:

Գրքում ներկայացված են Արցախի հիմնահարցի քաղաքական կարգավորմանն ու բանակցային գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ` արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ, դիվանագետներ, քաղաքագետներ, ուսանողներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների և լրատվամիջոցների մեծ թվով ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---