Պայթյունը Թեհրանում նախատեսված էր այաթոլլահ Համենեիի համա՞ր

Պայթյունը Թեհրանում նախատեսված էր այաթոլլահ Համենեիի համա՞ր

PanARMENIAN.Net - Իրանում իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հրամանատարության շրջանում ձերբակալություններ են տեղի ունեցել: Պահակներին մեղադրում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Համենեիի հանդեպ մահափորձի մեջ: Ձերբակալվածների թվում է աթայոլլահի որդին` առաջատար գործարար Մոջթաբա Համենեին:

Դավադիրների ծրագիրը կայանում էր նրանում, որ այաթոլլահին գրավեին դեպի Թեհրանի մոտ գտնվող Մլարդ հրթիռային ռազմակայան, իսկ այնտեղ պայթեցնեին: Պայթյունը կայանում տեղի ունեցավ, սակայն այաթոլլահն այնտեղ չէր ժամանել:

Նշանակված օրը` նոյեմբերի 12-ին, ռազմակայանում պայթյունի արդյունքում զոհվեց իրանական հրթիռային ծրագրի ղեկավարը:

Համենեին պետք է նշված ամսաթվին ներկա գտնվեր ռազմակայանում նոր իրանական հրթիռի շնորհանդեսի արարողությանը, գրում է MIGnews-ը:

Նոյեմբերի 12-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի մայրաքաղաքից 40կմ հեռավորության վրա` Բիդգոնեհ գյուղի մոտ գտնվող զինապահեստում: Պայթյունի ալիքը կոտրել է ռազմակայանի մոտ գտնվող բնակելի տների պատուհանները: Պայթյունի արդյունքում զոհվել է մարտական հրթիռների մշակման և արտադրության իրանական ծրագրի ղեկավարներից գեներալ Հասան Մոգադդամը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---