Արեմն Աշոտյան. Յուրաքանչյուր տարի կրթության ոլորտում նոր նշաձող է սահմանվում և հաղթահարվում

Արեմն Աշոտյան. Յուրաքանչյուր տարի կրթության ոլորտում նոր նշաձող է սահմանվում և հաղթահարվում

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 14-ին մեկնել է Շիրակի մարզ: ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարը Գյումրիում աշխատանքային քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: Այնուհետև Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի պրոֆեսորադասախոսական կազմերի և գիտական խորհուրդների հետ:

Ամփոփելով կրթության և գիտության համակարգում 2011 թվականի կատարած աշխատանքները և դրանք գնահատելով դրական` ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի ոլորտում նոր նշաձող է սահմանվում և հաղթահարվում: Հաջորդ տարվա գլխավոր մարտահրավերներից նախարարը կարևորել է միջբուհական մրցակցային միջավայրի բարելավումը:

Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաև մարզում գործող ավագ դպրոցների տնօրենների հետ և քննարկել հանրակրթության ոլորտում որակի ապահովմանը միտված բարեփոխումների ընթացքը: Նախարարը նշել է, որ մինչև 2018թ. դպրոցներում կդասավանդեն միայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ մանկավարժները: Հանդիպման ընթացքում տնօրենները ներկայացրել են առաջարկներ կրթության ոլորտի տեղերում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկվել են նաև աշխատանքային ընթացիկ հարցեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---