Վրաստանը հուսով է ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ

Վրաստանը հուսով է ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - Կովկասում լարվածության թուլացմանն ուղղված Ժնևի բանակցությունների համանախագահների մշակած փաստաթղթում առաջարկություն կա այն մասին, թե ինչպես կարելի է պայմանավորվածության հասնել, որի դեպքում բոլոր մասնակիցներն, այդ թվում նաև Ռուսաստանը, կհամաձայնվեն համաձայնագիր կնքել ուժի չկիրառման մասին, վրաց լրագրողներին է հայտարարել Ժնևում 18-րդ հանդիպումից հետո վրացական պատվիրակության ղեկավար, ԱԳ փոխնախարար Սերգի Կապանաձեն:

«Մենք հուսով ենք, որ հաջորդ ռաունդներում Ռուսաստանը կկարողանա ձևակերպել նման փաստաթուղթ և կհաստատի, որ ուժ չի կիրառի Վրաստանի դեմ»,-ասել է Սերգի Կապանաձեն՝ հավելելով, որ վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչող «ագրեսիվ հայտարարությունների» ֆոնի վրա նման պարտավորությունը Մոսկվայի կողմից անհրաժեշտ է:

ՌԴ ԱԽ ղեկավար Նիկոլայ Պատրուշևը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում մեղադրել է Վրաստանին «Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ կատարելու համար իր տարածքում մարդկանց պատրաստելու մեջ»:

Կապանաձեն անհիմն է անվանել Պատրուշևի հայտարարությունը և հավելել է, որ Մոսկվայի նման հայտարարությունները «շատ մտահոգիչ» են և «շատ տագնապալի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---