
Թուրքիան սպառնում է ետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին հավանություն տա 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը:
«Կլինեն անուղղելի հետևանքներ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում»,-հայտարարել է դեսպանատան մամլո քարտուղար Էնգին Սոլակօղլուն:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի Ազգային ժողովում: Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Ազգային ժողովը կքվեարկի օրինագծի համար, որով նախատեսվում է սահմանել մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: