Պոպով. Անկարայի կամ Բաքվի կողմից Երևանին ռազմական սպառնալիքների դեպքում ՌԴ-ն, հավանաբար, կմասնակցի մարտերին

PanARMENIAN.Net - Ռուս ռազմական փորձագետ, գնդապետ Վլադիմիր Պոպովը, որը ժամանակին վերլուծում էր ռազմական գործողությունները 1991-1993թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում, իսկ այժմ հետևում է ռազմական բարեփոխումներին, որոնք իրականացվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, գտնում է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն անարդարացված կերպով երկարաձգվել է»: Պոպովի խոսքով` Բաքվում բացեիբաց հայտարարություններ են հնչում ռևանշի մասին: «Ադրբեջանի բանակի հարվածները Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին այն նպատակով, որպեսզի տարածքային վեճը վերջապես լուծվի իր օգտին, միանգամայն հնարավոր են»,- գտնում է փորձագետը:

Սակայն, նրա կարծիքով, կարևոր է այն հարցը, թե ինչպես կդրսևորի իրեն Ռուսաստանը: «Եթե Իրանում պատերազմի պայմաններում Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների հետ միասին հետ կմղի հակառակորդի բոլոր ավիացիոն հարձակումները: Թե արդյոք դա կհամարվի Մոսկվայի մասնակցություն ռազմական գործողություններին, դժվար է ասել: Անխոս, ՌԴ զորքերը չեն մասնակցի ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Սակայն Հայաստանում ռազմական սպառնալիքների ծագման դեպքում, օրինակ, Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, Ռուսաստանի մասնակցությունը ցամաքային մարտերին, ըստ երևույթին, տեղ կգտնի»,- ասում է Պոպովը:

Վերլուծաբանը չի բացառում Ռուսաստանի ռազմական մասնակցությունը նաև հակամարտությանն Իրանում:

«Ամենաանբարենպաստ սցենարի դեպքում, երբ Թեհրանին լիակատար ռազմական պարտություն սպառնա ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի կողմից ներխուժմանը Իրան հակազդելու դեպքում, Ռուսաստանը կցուցաբերի իր ռազմական աջակցությունը, ծայրահեղ դեպքում ռազմատեխնիկական մակարդակով»,- կանխատեսում է Վլադիմիր Պոպովը, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---