«Հաքաթոն [YAN] Երևան 2011» մրցույթին մասնակցելու է 41 թիմ

«Հաքաթոն [YAN] Երևան 2011» մրցույթին մասնակցելու է 41 թիմ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-19-ը Երևանի քաղաքապետարանում կայանալիք «Հաքաթոն [YAN] Երևան 2011» մրցույթին մասնակցելու է 41 թիմ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին «Հաքաթոն [YAN] Երևան 2011» մրցույթի կազմակերպիչներ Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիչ Սեդա Մուրադյանը, Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնի ղեկավար Եվա Հյուսյանը, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը և Մայքրոսոֆթի Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։Եվա Հյուսյանի խոսքով ընդհանուր «Հաքաթոն [YAN] Երևան 2011» մրցույթի մասնակցության դիմում-հայտ են ներկայացրել 51 թիմեր։ Կազմակերպիչները տպավորված են դիմողների քանակով։ 51 թիմերից 41-ը հաստատել են մասնակցությունը։ Վերջիններս մի ամբողջ 24 ժամ մշակելու են իրենց գաղափարները, իսկ դեկտեմբերի 18-ին ներկայացնելու են դրանք։

«Նոր տեխնոլոգիաների և գաղափարների ներդրումը տնտեսական կառավարման հարցերում շատ կարևոր է»,-նշեց Վահագն Ծատուրյանը և ավելացրեց, որ լավագույն առաջարկը փորձնական ժամանակով կներդրվի և կկիրառվի քաղաքը զարգացնելու նպատակով։

Ըստ Սեդա Մուրադյանի, հաքաթոն միջոցառումների ժամանակ շատ ստեղծագործ միջավայր է ձևավորվում, ինչը խթանում է տարբեր ոլորտի ներկայացուցիրների միջև համագործակցությանը։ «Սա մեր առաջին փորձն է հաքաթոն մշակույթ ձևավորելու»,-նշեց նա։

Գրիգոր Բարսեղյանը տեղեկացրեց, որ հաքաթոնի ժամանակ կհայտարարեն «Երևակայության գավաթ 2012» մրցույթի մասին։ Նա ողջունեց միջոցառումը և հույս հայտնեց, որ այն կկրի ամենամյա բնույթ։ Նրա խոսքով եթե հինգ տարի առաջ «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչությունն ուներ ընդամենը երկու գործընկեր, ապա այժմ դրանք 100-ից ավելի են։

Հաքաթոները Սիլիկոնե հովտում ծնունդ առած` ծրագրավորման և նախագծերի լայնածավալ միջոցառումներ են`ուղղված համատեղ ուժերով և նոր տեխնոլոգիաների միջոցով առաջադրված խնդիրների լուծմանը: Դրանց ընթացքում հավաքվում են ծրագրավորողներ, նախագծողներ և մի քանի ժամում ստեղծում, նախագծում և կյանքի են կոչում մի շարք ծրագրեր, նորարար լուծումներ։ Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։

Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված է գլխավոր մրցանակ։ Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված լավագույն նախագիծ անվանակարգում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սահմանել է դրամական պարգևներ (1մլն դրամ, 500.000 դրամ և 300.000 դրամ) երեք լավագույն նախագծերի համար։ Լավագույն մոբայլ լուծում անվանակարգում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կշնորհի 500.000 դրամ։

Լավագույն սոցիալական նախագիծ անվանակարգում Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը կշնորհի 350.000 դրամ, իսկ Լավագույն սոցիալական նախագիծ անվանակարգում Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը սահմանել է դրամաշնորհ։

Բացի վերը նշված անվանակարգերից սահմանված են նաև խրախուսական մրցանակներ, որոնց համար պարգևներ կտրվեն ՋիԷնՍի Ալֆա ընկերության, Հանրային լրագրության ակումբի և Հեքս/Հեքրս-ի կողմից։ Դեկտեմբերի 19-ին կկայան մրցանակաբաշխությունը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---