16 դեկտեմբերի 2011 - 14:39 AMT
Վրաստանը հավաստիացնում է, որ կվերականգնի գազատարը ամենասեղմ ժամկետներում

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Ինչպես հաղորդում է «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունը, վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում:

Վրացական կողմի հավաստմամբ, աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: