17 դեկտեմբերի 2011 - 12:13 AMT
Ադրբեջանը կարտադրի պայթուցիկ նյութեր ու հրթիռներ

2012թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության առաջնայնություններից է պայթուցիկ նյութեր՝ տրոտիլ, գեկսոգեն և վառոդ արտադրող գործարանի բացումը: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Ըստ նրա, նախատեսվում է նաև հրթիռների, հակատանկային ականների ու հակատանկային հրթիռների արտադրություն: