Ռադիկ Մարտիրոսյան. Երիտասարդ գիտնականները ձգտում են պաշտոններ զբաղեցնել

Ռադիկ Մարտիրոսյան. Երիտասարդ գիտնականները ձգտում են պաշտոններ զբաղեցնել

PanARMENIAN.Net - Երիտասարդ գիտնականները չափազանց շատ նշանակություն են տալիս պաշտոններ զբաղեցնելուն։ Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և երիտասարդ գիտնականների հանդիպումից հետո այս մասին ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ արտահայտելով իր ակնհայտ դժգոհությունն այս առթիվ. «Իրենք պնդում են, որ եթե մեկը ընտրվել է լաբորատորիայի վարիչ, երկար տարիներ նստում է և դուրս չի գալիս, որ իրենք զբաղեցնեն այդ պաշտոնը»:

Երիտասարդ գիտնական, Մաթեմատիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ռաֆայել Բարխուդարյանն, անդրադառնալով ԳԱԱ նախագահի այս դիտարկմանը, նշեց, որ այլ կերպ Հայաստանում գիտությամբ զբաղվելը գրեթե անհնար է. «Եթե չունենալ պաշտոն, լինել երիտասարդ, նորավարտ գիտնական, կստանաս 32 500 դրամից 50 000 դրամ աշխատավարձ։ Հնարավո՞ր է այդ գումարով լինել ապահովված»։

Երիտասադ գիտնականը հորդորեց չհամեմատել մեր գիտությունը ԽՍՀՄ գիտության հետ, քանի որ այն ժամանակ մեծ երկիր էր, և խոսքը մեծ գումարների մասին էր. «Այժմ ղեկավարությունը փորձում է խելամիտ ծախսել եղած քիչ միջոցները»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---