Հայաստանի կառավարությունը կօգնի մասնավոր հատվածին մեծացնել արտահանման ծավալները![]() 19 դեկտեմբերի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայսատանի վարչապետ Տիգրան Սարգսյանըդեկտեմների 19-ին, ողջունելով Երևանում ընթացող արդյունաբերական համաժողովի մասնակիցներին, որն անցնում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախաձեռնությամբ, հայտարարել է, որ մեր երկրի անկախ պատմության մեջ առաջին անգամ է հաստատվում արդյունաբերության զարգացման ծրագիր, որում սահմանվել են այն ճյուղերը, որոնք ունեն մտավոր և արտահանման ներուժ, որոնք կարող են էապես ավելացնել իրենց արտադրական ծավալները: «Այս ռազմավարությունը մի նոր էջ է մեր երկրի տնտեսական պատմության մեջ: Պետությունը պատասխանատվություն է վերցնում ըստ ճյուղային կառուցվածքի օժանդակել մասնավոր հատվածին` ավելացնելու իրենց արտադրական ծավալները և նպաստելու արտահանմանը: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը մշակվել է երկու տարիների ընթացքում՝ միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ համատեղ: Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է»,-հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: Տիգրան Դավթյանն իր հերթին նշեց, որ սահմանափակ ռեսուրսներով երկիրը այլընտրանք չունի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով արդյունաբերական քաղաքականության զարգացմանը : Ռռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն և ճշգրիտ ճարտարագիտություն: Կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Ռազմավարությամբ առաջնայնություն կտրվի մասնավոր հատված-պետություն համագործակցությանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |