Հայաստանում համապատասխանության հավաստագրեր ունեն 500 հաշվապահներ

Հայաստանում համապատասխանության հավաստագրեր ունեն 500 հաշվապահներ

PanARMENIAN.Net - Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:

Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից հաշվապահների որակավորման վկայական է շնորհվել 7-ին:

2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---