20 դեկտեմբերի 2011 - 10:11 AMT
Հիլարի Քլինթոնը կոչ է արել ԿԱԴՀ-ին Կիմ Չեն Իրի մահից հետո շարժվել «խաղաղության ճանապարհով»

ԱՄՆ հույս ունի, որ Հյուսիսային Կորեան իր առաջնորդ Կիմ Չեն Իրի մահից հետո կշարժվի «խաղաղության ճանապարհով»: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա նաև ԿԱԴՀ համաշխարհային հանրության հետ համագործակցության և հարևանների հետ հարաբերությունների բարելավման կոչ է արել:

Քլինթոնի խոսքով, ԱՄՆ պատրաստ է օգնել Հյուսիսային Կորեայի ժողովրդին` Կորեական թերակղզու վրա անվտանգ գոտու ստեղծման հարցում: «Մենք հույս ունենք, որ ԿԱԴՀ նոր ղեկավարությունը իր երկիրը տանելու է խաղաղության ճանապարհով` իրականացնելով Հյուսիսային Կորեայի պարտականությունները, բարելավելով հարաբերությունները հարևանների հետ և հարգելով սեփական ժողովրդի իրավունքները»,- հայտարարել է նա: