Նազարբաևը կարծում է, որ անհրաժեշտ է արագացնել ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման գործընթացը

Նազարբաևը կարծում է, որ անհրաժեշտ է արագացնել ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի շուրջ անհրաժեշտ է փնտրել որոշման ընդունման նոր մեխանիզմներ, կարծում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Անհրաժեշտ է մշակել այնպիսի կանոնակարգ, որպեսզի ճգնաժամային իրավիճակում հնարավոր լինի ընդունել համապատասխան որոշում»,- ասել է Նազարբաևը « ՀԱՊԿ դաշնակիցներ» ամսագրին տված հարցազրույցում, գրում է ՌՒԱ Նովոստի-Ղազախստանը:

Նազարբաևը կարծում է, որ «անհրաժեշտ է արագացնել ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման գործընթացը, դրանց մասնակցության հեռանկարները աշխարհի տարբեր ծայրերում հակամարտության իրավիճակներում ՄԱԿ-ի մանդատի համաձայն ապահովելու նպատակով»:

Նրա գնահատականով, անհրաժեշտ է նաև ուժեղացնել « ՀԱՊԿ շրջանակներում կանխատեսական-վերլուծական աշխատանքների արդյունավետությունը, ինչը կնպաստի ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրմանը, ինչպես նաև դրա զարգացման ռազմավարական ծրագրմանը` երկարաժամկետ և միջին ժամկետային հեռանկարների տեսանկյունից»:

«Կազմակերպության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա հավաքական անվտանգության ժամանակակից ուժերի և միջոցների տեսքի որոշումը: Դա, իր հերթին, պետք է անմիջական ազդեցություն ունենա ՀԱՊԿ մասնակից երկրնեիր պաշտպանական ձեռնարկությունների զարգացման վրա, դրանց տեխնիկական հագեցածության վրա, ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների վրա»,-կարծում է Ղազախստանի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---