ԱՄՆ-ն գտնում է, որ Իրանը ավելի քան մոտ է ատոմային ռումբի ստեղծմանը և մտադիր է կանգնեցնել նրան

ԱՄՆ-ն գտնում է, որ Իրանը ավելի քան մոտ է ատոմային ռումբի ստեղծմանը և մտադիր է կանգնեցնել նրան

PanARMENIAN.Net - CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Իրանը ավելի քան մոտ է ատոմային ռումբի ստեղծմանը, «սակայն, անկախ ամեն ինչից, ԱՄՆ-ն կկանգնեցնի նրան»:

Այդպիսով նախարարը հասկացրեց, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի: «Հնարավոր է, որ դա մոտ մեկ տարի տևի: Գուցե, ավելի քիչ: ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի Իրանը միջուկային զենք մշակի»,-ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ իսրայելցիները ևս շահագրգռված չեն դրանում: Ըստ նրա, միջուկային զենքի ստեղծումը վերջին կաթիլը կդառնա և «այդ դեպքում ԱՄՆ-ն բոլոր միջոցները կձեռնարկի Իրանին կանգնեցնելու համար»: Ինչպես հաղորդում են իսրայելյան ԶԼՄ-ները, այդպիսով ԱՄՆ պաշտպանության նախարարը ակնարկել է, որ հնարավոր է ռազմական միջամտություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---