Ժամանակին Սթիվ Ջոբսը, լինելով Ստամբուլում, պահանջել է թուրքերից պատմել Հայոց ցեղասպանության մասին

Ժամանակին Սթիվ Ջոբսը, լինելով Ստամբուլում, պահանջել է թուրքերից պատմել Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի Թուրքիա կատարած այցի մասին հետաքրքիր մանրամասներ է պատմել այցի ժամանակ նրան ուղեկցող գիդը, գրում է haber3-ը:

«Մենք կանգնած էինք Այա Սոֆիա տաճարում, երբ ես սկսեցի պատմել տաճարի պատմությունը, հիշատակելով, որ այն քրիստոնեական է եղել մինչ մզկիթի վերածվելը»,-պատմում է Ասիլ Թունչերը:

Ըստ նրա, տաճարի քրիստոնեական անցյալի մասին հիշատակելու ժամանակ, Ջոբսը հանկարծ սկսեց մեկը մյուսի ետևից հարցեր տալ Թուրքիայի քրիստոնյաների մասին: «Իսկ ի՞նչ էիք անում այն քրիստոնյաների հետ, որոնց եկեղեցիները յուրացրել եք: Կարո՞ղ եք մեզ պատմել Հայոց ցեղասպանության մասին»,-ասել է Ջոբսը:

Հայտնի է, որ Ջոբսը որդեգիր երեխա էր Փոլ Ջոբսի և Կլառա Հակոբյանի ընտանիքում, որի ծնողները մազապուրծ են եղել Հակոց ցեղասպանությունից:

ՏՏ ոլորտի լեգենդ Սթիվ Ջոբսը մահացավ քաղցկեղից հոկտեմբերի 5-ին 56 տարեկան հասակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---