Մամուլյան. Հայերն Ամանորին սեղանին դրել են ոչ թե խոզի բուդ, այլ լցոնած թռչուն

Մամուլյան. Հայերն Ամանորին սեղանին դրել են ոչ թե խոզի բուդ, այլ լցոնած թռչուն

PanARMENIAN.Net - Ամանորյա սեղանին խոզի բդի փոխարեն հնում հայերը դրել են ամիճ կերակրատեսակը՝ լցոնած հավ, հնդկահավ կամ այլ խոշոր թռչուն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ հավելելով, որ սեղաններին գերիշխել են նաև տարբեր տիպի պասուց տոլմաները, շատ մրգեղեն, չրեղեն, անուշապուր, մայրամապուր, չամչարակ, իսկ սեղանի զարդը եղել է ավանդական տարեհացը։

«Տարեհացը՝ միջինգով, երբ ամբողջ գերդաստանով հավաքվել են, և ում ընկել է միջի հատիկը, հենց նրանից են հաջորդ տարում հաջողություն ակնկալել»,- ասաց բանախոսը՝ միաժամանակ նշելով, որ ԽՍՀՄ ժամանակից մնացած մրցակցությունը կամաց-կամաց դուրս է մղվում, քանի որ այսօր կարելի է զարմացնել միայն սեղանի համեստությամբ ու ազգայնությամբ։ Ասուլիսի մյուս բանախոս ազգագրագետ Գոհար Ստեփանյանը նշեց, որ ձմեռային Նոր տարին ընտանեկան տոն է, և բնականաբար, հենց սեղանն է եղել առանցքում՝ խնջույք, կենացներ, նվիրատվույթուն։

«Ձմեռային Ամանորի 3 հիմնական գործողություններն են տոնական ուտեստի պատրաստումն ու ճաշակումը, տան մաքրումը, նորոգումն ու զարդարումը, իսկ երրորդ անքակտելի մասը շնորհավորական այցելություններ էին, շնորհավորական ուղերձները»,- նշեց ազգագրագետը։

3  22.12.11 - «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի և ազգագրագետ Գոհար Ստեփանյանի ասուլիսը
 Ուշագրավ
Աշակերտները լսել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը, իսկ ընկերության գլխավոր տնօրենը նրանց հետ կիսվել է հաջողության հասնելու գաղտնիքներով
Այս անգամ ևս 3 ցուցարար հանդիպել է վարչապետին՝ քննարկելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ առաջացած խնդիրները
«Առաջին փուլի համար նախատեսոված է 5000 տուն, բայց ընդհանուր առմամբ մոտ 300.000 մարդ է սպասում մեր տներին»
Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք