Արցախի պաշտպանության նախարարը լրագրողներին ներկայացրել է 2011թ արդյունքները

Արցախի պաշտպանության նախարարը լրագրողներին ներկայացրել է 2011թ արդյունքները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպեց Արցախում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, արդեն ավանդական դարձած հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրեց 2011թ. բանակային տարում հանրապետության զինված ուժերում իրականացված գործընթացները, խոսեց այն ձեռքբերումների և թերացումների շուրջ, որոնք արձանագրվել են անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության ոլորտում, անդրադարձավ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Ներածական խոսքից հետո պաշտպանության նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, բանակի մարտական և զորահավաքային պատրաստության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին և հարակից այլ թեմաների:

Լրագրողների հետ ունեցած հանդիպումը եզրափակվեց նախարարի կողմից կազմակերպված նախատոնական հանդիսավոր ընդունելությամբ: Մ. Հակոբյանը ներկաներին շնորհավորելով գալիք ամանորի առիթով, նրանց մաղթեց անձնական ու աշխատանքային հաջողություններ և համոզմունք հայտնեց, որ բանակի և լրագրողների միջև այսուհետ ևս փոխհարաբերությունները կլինեն անկեղծ ու կառուցողական:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---