Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Կամպինաս քաղաքում ավարտվեց Բրազիլիայի շախմատի առաջնությունը, որին մասնակցում էր նաև հայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը:

Մխիթարյանը 11 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրավեց 5-րդ տեղը:

Բրազիլիայի 78-րդ չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն 9 միավորով: Նա հինգերորդ անգամ կարողացավ նվաճել չեմպիոնական տիտղոսը: Երկրորդ տեղը 8,5 միավորով գրավեց Ալեքսանդր Ֆիերը, իսկ 3-րդը Էնրիկե Մեքինգը 7 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---