The Guardian. Պայթյունները Դամասկոսում ուղղված էին ռուսական հետախուզության դեմ

The Guardian. Պայթյունները Դամասկոսում ուղղված էին ռուսական հետախուզության դեմ

PanARMENIAN.Net - Պայթյունները Դամասկոսում ուղղված էին ռուսական հետախուզության դեմ, հաղորդում է The Guardian թերթն իր կայքում` հղում կատարելով սիրիական հեռուստատեսությանը:

Ուրբաթ օրը Դամասկոս քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվել է 30 հոգի և տուժել են 55-ը:

Պայթյուններից հետո քաղաքում ինքնաձիգից հրաձգության ձայներ են լսվել, որոնք շուտով լռել են:

Սիրիայում վերջին 9 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Իշխանությունները մի շարք զիջումների են գնացել, սակայն ընդդիմության ղեկավարները նախկինի պես հրաժարվում են ընդառաջ գնալ իշխանությանը և խաղաղ երկխոսություն հաստատել: Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել են Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը և տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ ներմուծել պետության հանդեպ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---