«Ժառանգությունը» ողջունել է Ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի ԱԺ որոշումը

«Ժառանգությունը» ողջունել է Ցեղասպանության  վերաբերյալ  Ֆրանսիայի ԱԺ որոշումը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը և փաստում, որ այդ քայլով Ֆրանսիան վերահաստատեց ժողովրդավարության և մարդու իրավունքների մարդասիրական արժեքների առաջամարտիկը լինելու փաստը: Սա նաև տրամաբանական շարունակությունն է այլատյացության և ռասսիզմի դեմ Եվրամիության կողմից իրականացվող քաղաքականության և դրա շրջանակներում վերջին տարիների ընթացքում ընդունված որոշումների:

«Մենք արձանագրում ենք, որ այս որոշումը նաև աշխարհասփյուռ հայության և, նախևառաջ, Սփյուռքի` ցեղասպանությունը վերապրած և հայրենազրկված զավակների երկարատև և հետևողական պայքարի արդյունքն է»,- նշվում է կուսակցության տարածած հաղորդագրությա մեջ։

Արևմտահայությունը քայլ առ քայլ վերատիրանում է իրենից խլված իրավունքներին, ինչը «Ժառանգությունը» դիտարկում է որպես կարևորագույն համազգային խնդիր. «Ցավոք, մինչ այժմ նման օրինագիծ ընդունված չէ նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---