ԱՄՆ-ն ցանկանում է երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ միջուկային նյութերի արտադրությունը կասեցնելու շուրջ

ԱՄՆ-ն ցանկանում է երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ միջուկային նյութերի արտադրությունը կասեցնելու շուրջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կցանկանար սերտ համագործակցություն հաստատել ՌԴ հետ միջուկային սպառազինության համար ռադիոակտիվ նյութերի արտադրությունը կասեցնելու շուրջ, ասել է ԱՄՆ զինաթափման, համաձայնագրերի ստուգման ու պահպանման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը: «Ինչ վերաբերում է բազմակողմ ձևաչափին, մենք մտադիր ենք բանակցային գործընթաց սկսել միջուկային սպառազինության համար ռադիոակտիվ նյութերի արտադրությունը սահմանափակելու շուրջ: Այդ հարցը մենք մտադիր ենք քննարկել Ժնևում զինաթափման շուրջ խորհրդաժողովում և ձգտում ենք սերտ համագործակցություն հաստատել ռուսական կողմի հետ»,-ասել է նա:

Զինաթափման մասին խորհրդաժողովը միակ բազմակողմանի բանակցային մարմինն է, որը զբաղվում է զինաթափմամբ ու սպառազինությունների վերահսկմամբ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---