Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակին սպառնում են հաշվեհարդարով

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակին սպառնում են հաշվեհարդարով

PanARMENIAN.Net - Հաքերները կոտրել են Վալերի Բոյերի` Ֆրանսիայի իշխող կուսակցության` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նախաձեռնած անդամի կայքը:

Բոյերը հայտարարել է, որ բողոք է ներկայացրել ոստիկանություն այն բանից հետո, երբ իրեն և իր ընտանիքին սկսել են մահով սպառնալ:

Հաքերները կայքի գլխավոր էջում տեղադրել են թուրքական դրոշն ու ուղերձը ֆրանսիական կառավարությանը և երկրի հայ համայնքին: Ուղերձում հաքերները պնդում են, որ այդ օրենքը նախատեսված է ապրիլին Ֆրանսիայում ընտրությունների ժամանակ ձայներ գնելու համար:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դրանից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---