Զահավա Գալյոն. Իսրայելի դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը26 դեկտեմբերի 2011 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնել է Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քննարկումների նախաձեռնող Զահավա Գալյոնը: «Դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, չէ որ հրեա ժողովուրդը պետք է առաջինը ճանաչի անցյալի ողբերգությունները»,- ընդգծել է նա` հույս հայտնելով, որ ցեղասպանության ճանաչումը չի վատթարացնի Թուրքիայի հետ հարաբերությունները: Քնեսեթի հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 26-ին քննարկում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու հարցը: Այս առաջարկը Քնեսեթում ներկայացվել է դեռևս ութ ամիս առաջ, սակայն դրա քննարկումը հետաձգվում էր ընդհուպ մինչև այսօր: Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը` պատգամավոր Ալեքս Միլլերի (ՄՏԻ) գլխավորությամբ, կքննարկի այդ հարցը հանրային լսումների ժամանակ: Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, ի պատասխան դրան Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ |