Երևանը չպետք է թույլ տա, որ Անկարան շահարկի Արձանագրությունները, գտնում է հայ փորձագետը![]() 26 դեկտեմբերի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «Եթե Թուրքիան փորձի Հայաստանի դեմ օգտագործել 2009թ. հոկտեմբերին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները, ապա Երևանը պետք է ետ կանչի իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրաինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումն ու հայտարարի ներգրավված կողմերին, որ ներկայիս իրավիճակը հայ-թուրքական գործընթացում անընդունելի է երկրի համար: Նա նշել է, որ Երևանը չպետք է թույլ տա, որ Անկարան շահարկի Արձանագրությունները: Ըստ Բեքարյանի, միջնորդները պետք է խորհրդակցություններ սկսեն, սահմանելով որոշակի ժամկետներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ Անկարան պատրաստ չէ շարունակել մեկնարկած գործընթացը: Partner news
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Partner news |