Ռիչարդ Կիրակոսյան. Ղարաբաղում նոր պատահական պատերազմ կարող է բռնկվել ապրիլից հետո

Ռիչարդ Կիրակոսյան. Ղարաբաղում նոր պատահական պատերազմ կարող է բռնկվել ապրիլից հետո

PanARMENIAN.Net - Հիմնվելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր սպառնալիքի վրա` Հայաստանը պետք է պահանջի էմբարգո դնել Ադրբեջանին սպառազինության մատակարարման վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` 2012 թվականին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը կպահպանվի, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան: Ընդ որում` նա նկատել է, որ ադրբեջանական կողմը գիտակցում է, որ նոր պատերազմում ինքը պարտվելու է:

«Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, և դա մտահոգում է` հաշվի առնելով, որ Բաքուն կարող է իր ռազմական ուժն օգտագործել Հայաստանի վրա դիվանագիտական ճնշումն ուժեղացնելու համար: Հենց դա էլ կարող է պատերազմի հանգեցնել»,- ասել է Կիրակոսյանը` հավելելով, որ Ղարաբաղում նոր պատահական պատերազմ կարող է բռնկվել ապրիլից հետո, և մինչև մարտ-ապրիլ ամիսները նման հավանականություն չկա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---