Բաշար Ասադ. Սիրիայի «կրակը» կարող է տարածվել նաև Թուրքիայի վրա

Բաշար Ասադ. Սիրիայի «կրակը» կարող է տարածվել նաև Թուրքիայի վրա

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը դժգոհ է Թուրքիայի դիրքորոշումից երկրում անկարգությունների վերաբերյալ, հայտարարել է, որ Սիրիայի «կրակը» կարող է տարածվել նաև Թուրքիայի վրա:

Թուրքական «Հյուրիեթ» թերթը մեջբերում է Ասադի հետևյալ խոսքերը. «Եթե այրվում է տան սենյակներից մեկը, կրակն անխուսափելիորեն կտարածվի նաև հարևան սենյակների վրա: Կրակի տարածումը կասեցնելու համար, որպեսզի մեր եղբայրներն ու քույրերը այլևս չտառապեն, մենք պետք է միավորենք մեր ջանքերն ու միասին մարենք կրակը»:

Միաժամանակ, Դամասկոսում ու մյուս քաղաքներում զանգվածային ցույցեր են անցել ի պաշտպանություն Ասադի՝ դատապարտելով «օտարերկրյա միջամտությունը Սիրիայի գործերին»:

Ինքը Ասադը խոստացել է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրության վերաբերյալ: «Ես այն մարդը չեմ, որը փորձում է խուսափել պատասխանատվությունից: Սիրիայի պատմության մեջ աննախադեպ մի պատերազմ է գնում: Հաղթանակը մոտ է: Մենք կկործանենք ահաբեկիչներին երկաթե բռնուցքով»,-ասել է Ասադը:

Սիրիայի նախագահը նաև ժխտում է բանակի ու ոստիկանության կողմից ցուցարարների գնդակահարության փաստերը: «Անվտանգության ուժերին արգելված է կրակել քաղաքացիների վրա: Դա թույլատրվում է անել միայն ինքնապաշտպանության համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---