Վաղը արվեստասեր հասարակությունը վերջին հրաժեշտը կտա երաժիշտ Ակսել Բակունցին

Վաղը արվեստասեր հասարակությունը վերջին հրաժեշտը կտա երաժիշտ Ակսել Բակունցին

PanARMENIAN.Net - Անվանի երաժիշտ-մանկավարժ, Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցի հոգեհանգիստը տեղի է ունենալու Երևանի Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում` հունվարի 14-ին, ժամը` 18.00, վերջին հրաժեշտը` հունվարի 15-ին` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, ժամը` 12.00-14.00-ը:

Բակունցը մահացել է հունվարի 13-ին, 65 տարեկան հասակում: Այդ կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Ակսել Բակունցը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 22-ին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` կոնտրաբասի դասարանում: Տարբեր ժամանակներում ղեկավարել է «Կռունկ», «Սերպանտին», «Արմինա» էստրադային երաժշտական համույթները, եղել է «Հայհամերգի» գեղարվեստական ղեկավար: Հիմնել և ղեկավարել է «Հայհամերգ»-ին կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի: 2006 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2010 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Ակսել Բակունցը Հայաստանում վոկալ-գործիքային խմբերի հիմնադիրներից էր: Որպես էստրադային արվեստի գործիչ ճանաչված էր ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միությունում և արտերկրում: Նա մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում, որի ամենամեծ վկայությունը հանրապետության ջազային արվեստի կադրերի դարբնոց դարձած Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջի գործունեությունն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---