Էդվարդ Նալբանդյան. Ֆրանսիյաի կողմից Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը չի կարող ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա

Էդվարդ Նալբանդյան. Ֆրանսիյաի կողմից Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը չի կարող ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը չի կարող ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միանգամայն այլ հարց է, այն մեծապես կախված է Թուրքիայի դիրքորոշումից, քանի որ Հայաստանն արդեն արել է իր կողմից ամեն ինչ այդ գործընթացի զարգացմանը նպաստելու համար»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հասցեին հնչող սպառնալիքներին՝ Նալբանդյանը նշել է, որ դրանք չափազանց թույլ են հաջողություն ունենալու համար»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի 2011թ. դեկտեմբերի 22-ին ԱԺ-ի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան սպառնում է լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ:

5  16.01.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---