CES 2012 տեխնոլոգիաների ցուցահանդեսին ներկայացվել է Project Fiona խաղային պլանշետը17 հունվարի 2012 - 08:53 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-13-ը Լաս Վեգասում կայացած CES 2012 Սպառողների Էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ բացի ուլտրաբուքերից, ապագայի սմարթֆոններից և OLED հեռուստացույցներից ուշադրության կենտրոնում եղել են նաև խաղային սարքերը։ Դրանցից տպավորիչ է եղել Razer ընկերության նորույթը՝Project Fiona կոչվող խաղային պլանշետը։ Այն ունի 10,1 դյույմ անկյունագծով էկրան, որի վրա աջ և ձախ կողմերից տեղադրված են խաղային վահանակներ՝ յուրաքանչյուրը 6 կոճակներով և մեկ կառավարման կոճակով (joystick)։ Project Fiona խաղային պլանշետը հագեցած է Core i7 Ivy Bridge հզոր պրոցեսորով, Wi-Fi-ով, Bluetooth 3.0-ով։ Այն աշխատում է Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգով՝ Windows 8-ով, որը նախագծված է թե՛ համակարգիչների, թե՛ պլանշետների համար։ Ըստ Socialbarrel.com-ի, Razer ընկերությունը ոչինչ չի հայտնել Project Fiona-ի արժեքի մասին։ Իսկ առայժմ հայտնի է, որ այն շուկա դուրս կգա 2012-ի 4-րդ եռամսյակին։ CES 2012 (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրություն) միջազգային ցուցահանդեսը անցկացվում է հունվարի 10-13-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ցուցահանդեսի նախնական ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 5-ին։ Ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ ավելի քան 140 երկրներից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |