Ալեքսիս Օհանյանի ելույթն ԱՄՆ Կոնգրեսում ընդդեմ SOPA-ի չեղյալ է հայտարարվել![]() 18 հունվարի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում SOPA-ի հերթական քննարկման ժամանակ պետք է նաև ելույթ ունենար Reddit ինտերնետ-ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, սակայն նրա ելույթը չեղյալ են հայտարարել։«Պայքարը դեռ չի ավարտվել»,-ասել է Ալեքսիս Օհանյանը TechCrunch հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Reddit-ը Wikipedia-ի և մի շարք այլ կայքերի հետ միասին նույնպես դադարել է գործել որպես օրինագծի դեմ պայքարի նշան։ Ըստ Ալեքսիս Օհանյանի, այս օրինագիծը ապացուցում է, որ կա սխալ ըմբռնում այն մասին, թե ինչպես են աշխատում տեխնոլոգիաները: Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում SOPA –ի դեմ պայքարողները դուրս կգան ցույցի։ Կոնգրեսի ստորին պալատում SOPA-ի քննարկմանը զուգահեռ վերին պալատում կայանալու է SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։ SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում հենային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կատավարության կամ սեփականատերերի պահանջով։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |