The Guardian. Ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանությանում ներգրավված են եղել նաև պաշտոնական անձինք

The Guardian. Ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանությանում ներգրավված են եղել նաև պաշտոնական անձինք

PanARMENIAN.Net - Սատմբուլի դատարանի որոշումը այն մասին, որ Հրանտ Դինքի սպանությունը նախապես ծրագրված չի եղել, ավելի հեռացրեց մեզ ճշմարտությունից: Այդ մասին բրիտանական The Guardian-ին հայտնել է Թուրքիայի Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Գարդները:

«Դեռևս հետաքննության հենց սկզբից` 5 տարի առաջ, ակնհայտ էր, որ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցել են նաև պաշտոնական անձինք, և որ հետաքննությունում աշխատում են մարդիկ, ովքեր միասնական ցանց են ներկայացնում»,-Գարդների խոսքն ընդգծում է Guardian-ը:

«Այդ որոշումը կարող է հանգեցնել իշխանությունների անպատժելիությանը»,-ընդգծել է իրավաբանը:

Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրխան Թունջելիին և 10 տարի ազատազրկման Յասին Խայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ:

Գործով դատավարությունը ավարտվել է լրագրողի սպանությունից 5 տարի անց: 2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվել էր իր պարբերականի խմբագրության առջև: Սպանության մեջ կասկածվող 17-ամյա Օգյուն Սամաստը ձերբակալավել էր միջադեպից 23 ժամ անց: 2011թ ամռանը Ստամբուլի դատարանը կայացրեց Սամաստին 21 տարի ազատազրկման ենթարկելու որոշումը: Լսումների ընթացքում Սամաստը հայտարարել էր, որ դարձել էր թուրք իշխանությունների հակահայկական պրոպագանդայի զոհ:

Դինքի ընտանիքի դատապաշտպանները կարծում են, որ Սամաստը հանցագործությունը պատվիրողների ձեռքում ընդամենը գործիք էր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---