Վեներայի վրա հնարավոր է կյանքի գոյություն![]() 21 հունվարի 2012 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Արեգակնային համակարգում Վեներայի վրա հնարավոր է կյանքի գոյությունը: Որոշ օբկեկտներ, որոնք ունեն «կենդանի էակների հատկություններ», հայտնաբերել է սովետական զոնդերի նկարահանումների արխիվներում ՌԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Լեոնիդ Քսանֆոմալիթին, գրում է Դնի.ռու-ն: Վերջինիս տվյալներով , «Վեներա» սերիայի ավտոմատ տիեզերական կայանները պատկերել են հիպոթետիկ վեներական ֆաունայի ամենատարբեր ներկայացուցիչների: Մասնավորապես, երբեմն ձևափոխվող «սև կտոր», որը հետո անհետացել էր, և անգամ «կարիճի», որը հիշեցնում է երկրային միջատների: Այդ արարածը հայտնվել է ձայնագրության մոտավորապես 90-րդ րոպեին և անհայտացել 26 րոպե անց` որպես իր մասին հիշատակ հողին թողնելով հետք: Ինչպես ենթադրում է ռուս գիտնականը, «կարիճը» թաղվել է հողում, որը նրան ծածկել է կայանի ժամանման ընթացքում, ինչից հետո նա, ըստ երևույթին, աղմկոտ տեղից հեռու է գնացել: «Մորֆոլոգիական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ գտնված օբյեկների մի մասն ունեն կենդաի էակների հատկանիշներ»,-գրում է գիտնականը հոդվածում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հին սովետական տվյալների նկատմամբ հետաքրքրությունը բացատրվում է վերջերս բացահայտված մեծ քանակությամբ էկզոմոլորակներով: Միևնույն ժամանակ NASA գործակալությունը ժխտել է հաղորդագրությունը, որ իրենց զոնդերից մեկը ֆիքսել է մեծ չափսերի ՉԹՕ: «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |