Սեպտեմբերին, հավանաբար, Հայաստանում հիմնադրվելու է Երաժշտական ակադեմիա

Սեպտեմբերին, հավանաբար, Հայաստանում հիմնադրվելու է Երաժշտական ակադեմիա

PanARMENIAN.Net - 2012 թ-ի սեպտեմբերին Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ստեղծվելու է երաժշտական ակադեմիա: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ակադեմիայի ստեղծման նպատակն է ոչ միայն համալրել ֆիլհարմոնիկ նվագախումբը նոր և տաղանդավոր երաժիշտներով, այլև ապահովել Հայաստանի մյուս ` օպերային թատրոնի, Գյումրու և երիտասարդական նվագախմբերը: Մաեստրոն հույս ունի, որ 2020 թ-ին արդեն ակադեմիան կտա բարձրակարգ երաժիշտներ: Ակադեմիա կնդունվեն 5-6 տարեկան հասակում, խիստ ընտրության շնորհիվ և ղեկավարի խոսքով 2-3 տարի հետո արդեն պետք է բացահայտվեն տաղանդավոր երեխաներ:

Ակադեմիայում երեխաները ոչ միայն կսովորեն անվճար հիմունքներով, այլև հնարավոր է կրթաթոշակ ստանան: Այնտեղ դասավանդելու են բարձրակարգ մասնագետներ:

 Ուշագրավ
Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով
Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միյխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին
Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ
Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին