Էդվարդ Նալբանդյան. Այս օրը ոսկե տառերով կգրվի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում

Էդվարդ Նալբանդյան. Այս օրը ոսկե տառերով կգրվի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում

PanARMENIAN.Net - Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս մասին իր հայտարարություն մեջ նշում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նա նաև նշել է. «Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։

Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան:

Ես կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին, Սենատին, Ազգային ժողովին, Կառավարությանն ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով:

2011 դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի ԱԺ-ում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել հանգիստ լինել: «Ֆրանսիան կարևորում է հարաբերությունները Թուրքիայի հետ, հատկապես միջազգային ու կրոնական հարցերում»,- ասել է Բեռնար Վալերոն:

13  Ցեղասպանության ճանաչման համար պայքարողները
 Ուշագրավ
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ
Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար
«Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը
Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ