Երևանում տեղի է ունեցել «Մերսի» ակցիան ի նշան երախտագիտության Ֆրանսիային![]() PanARMENIAN.Net - Երևանում Ֆրանսիայի դեսպանատան առջև հավաքվել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք եկել են իրենց երախտագիտությունը հայտնելու Ֆրանսիային՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: Ակցիայի ընթացքում մարդիկ վանկարկում էին Vive la France և երգում էին հայրենասիրական երգեր: Շուտով ակցիայի մասնակիցներին միացավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` ողջունելով ներկաներին: «Մերսի» ակցիայի նախաձեռնողներն են ՀՀԿ ուն ՀՅԴ-ն: Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար «Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ |