ԼՂՀ ՊԲ զինծառայողների կողմից շփման գծի ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի

ԼՂՀ ՊԲ զինծառայողների կողմից շփման գծի ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին` տեղական ժամանակով ժամը 15 անց 25 րոպեին, մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից հայտնում են, որ կալանավորվածը եղել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ունեցել է զինվորական գրքույկ` 1990թ. ծնված ԱՀ Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագրըու Թալիբ-օղլուի անունով:

ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: ԼՂՀ իշխանությունները տեղի ունեցած միջադեպի մասին իրազեկել են Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գրասենյակներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---