ՀՀ դատական ակտերի կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ24 հունվարի 2012 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ԴԱՀԿ մամլո ծառայությունից։ Ծառայության վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության մայոր Իշխան Մխիթարյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալ: Միհրան Պողոսյանի այլ հրամաններով Վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության կապիտան Հարություն Սարգսյանը` Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալ, իսկ վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության փոխգնդապետ Արման Սիմոնյանը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, վերլուծական և կազմտեսչական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Արմեն Մանուկյանը` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանն ազատվել է աշխատանքից, վերջինիս պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Ռազմիկ Սարգսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |