Դատարանը հրաժարվում է ազատ արձակել Megaupload-ի հիմնադրին

Դատարանը հրաժարվում է ազատ արձակել Megaupload-ի հիմնադրին

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի դատարանը հրաժարվել է պայմանական ազատ արձակել ֆայլերի փոխանակման կայք Megaupload-ի հիմնադիր Կիմ Դոտկոմին։ Վերջինս մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտման և փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Դատավորն իր որոշումը բացատրել է նրանով, որ Կիմ Դոտկոմն ունի բավական ֆինանսական հնարավորություններ, որով կկարողանա թաքնվել արդարադատությունից ազատ արձակվելու դեպքում։

Նրա ձերբակալումը երկարաձգվել է մինչև փետրվարի 22-ը։ Այդ օրը կայանալու է դատարանի առաջին լսումը այս գործով։ Այս դատական գործընթացը հնարավոր է խլի մեկ տարի։

Կիմ Դոտկոմը հայտնի է նաև որպես Կիմ Շմիդս, ձերբակալվելէ հունվարի 19-ին։ ԱՄՆ իշխանությունների խոսքով նա ապօրինի կերպով աշխատել է ավելի քան 175 միլիոն դոլար։ Եթե Կիմ Դոտկոմին հանձնեն ԱՄՆ արդարադատությանը, ապա նրան կդատապարտեն 20 տարվա ազատազրկման։ Դոտկոմն ինքը պնդում է, որ անմեղ է։

Megaupload.com ֆայլերի փոխանակման կայքը (երգերի, ֆիլմերի և այլ բովանդակության ներբեռնման և վերբեռնման) հունվարի 19-ին փակվեց ԱՄՆ դատախազության պահանջով։ Ըստ դատախազության՝ MegaUpload-ի պատճառով հեղինակային իրավունքները կրողները կրել են 500 միլիոն դոլարի վնաս։ Բացի կայքի հիմնադրից Եվրոպական մի քանի երկրում ձերբակալվել են կայքի գործունեության հետ առնչություն ունեցող 6 մարդ։

Ընդդեմ Megaupload-ի փակմանը Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան, Ֆրանսիայի նախագահի կայքի և այլ ռեսուրսների վրա։

Megaupload-ը ողջ աշխարհով մեկ ճանաչված կայքերի տասնյակում էր։ Վախենալով արժանանալ Megaupload-ի ճակատագրին, մի շարք նմանատիպ կայքեր՝ FileSonic-ը, FileServe-ը և Uploaded-ը անջատել են ֆայլեր ներբեռնելու հնարավորությունը և անգամ սկսել են ջնջել իրենց սերվերներից որոշ բովանդակություն՝ դառնալով միայն ամպային հոսթինգ ծառայություն օգտագործողների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---