Պատմաբան. Ֆրանսիական օրինագիծն ի հայտ եկավ, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները սառեցված են25 հունվարի 2012 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը անհամաձայնություն է հայտնել այն կարծիքի հետ, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն ազդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: «Խնդիրը սառեցվել էր, դրա համար էլ այդ օրինագիծը ի հայտ եկավ»,-ընդգծել է նա: Ըստ նրա, Հայաստանի կողից արձանագրությունների հաստատման դեպքում, Թուրքիան Ֆրանսիային կարող էր ասել, որ նա չմիջամտի հարևան պետության հետ իր երկկողմ հարաբերություններին: Որպես ապացույց Մելքոնյանը հիշեցրել է 2001-2003թթ հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը, ընդգծելով, որ ընդունման նոր ալիքը սկսվեց նրանից հետո, երբ հայկական կողմը դուրս եկավ հանձնաժողովից: 2009թ շվեյցարական կողմի աջակցությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին արձանագրություններ` երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին: Սակայն 2010թ ապրիլի 22 Հայաստանի նախագահը առկախեց Արձանագրությունների հաստատումը, քանի որ թուրքական կողմը խորհրդարանում ձգձգում էր այդ արձանագրությունների հաստատումը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Վալերի Բուայեն: Թուրքիան ծայրահեղ հիվանդագին ընդունեց այդ փաստը և Ֆրանսիային սպառնում է քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցմամբ: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |