iPhone 5-ն ունենալու է 4 դյույմ անկյունագծով էկրան![]() 26 հունվարի 2012 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Apple-ը պատրաստվում է iPhone 5-ի թողարկման: Ըստ 9to5mac-ի, որը հղում է կատարում բջջային տեխնիկա արտադրող թայվանական Foxconn ընկերության աղբյուրին, iPhone 5-ը շուկա կհանվի 2012-ի ամռանը: Այն ունենալու է ավելի մեծ էկրան, քան նախորդ սերունդները: Ըստ աղբյուրի, Foxconn թողարկել է սմարթֆոնի նախնական մի քանի օրինակ, որոնք ունեն իրարից տարբեր դիզայն, սակայն բոլորի էկրանների անկյունագիծն է 4 դյույմ: Մինչ այժմ Apple-ի բոլոր iPhone-ներն ունեցել են 3.5 դյույմ անկյունագիծ: Foxconn-ի աղբյուրը նշում է, որ բերված օրինակներից և ոչ մեկը դեռ վերջնականը չէ: Պետք է նշել, որ Apple-ը մշտապես իր բոլոր iPhone սմարթֆոնները ներկայացրել է ամռանը, բացառությամբ iPhone 4S-ի, որը լույս տեսավ 2011-ի հոկտեմբերին: Առաջին iPhone-ը ընկերությունը ներկայացրել է 2007-ին: Այդ ժամանակից ի վեր Apple-ը վաճառել է ավելի քան 183 միլիոն սմարթֆոն: Ըստ վերլուծաբանների, 2012-ին ընկերությունը կվաճառի 140 միլիոն iPhone: iPhone-ի հիմնական մրցակիցներն են համարվում Google-ի Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները: Պետք է նշել որ դրանց մի մասն ունի ավելի լայն անկյունագծով էկրան, քան բոլոր iPhone-ները: Դե իսկ iPhone-ի հիմնական մրցակիցն է համարվում Samsung ընկերության Galaxy S II սմարթֆոնը: Նյութեր թեմայով. «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |