Հրայր Կարապետյան. Հայաստանը կանցնի պրոֆեսիոնալ բանակի, երբ վերանա պատերազմի վտանգը

Հրայր Կարապետյան. Հայաստանը կանցնի պրոֆեսիոնալ բանակի, երբ վերանա պատերազմի վտանգը

PanARMENIAN.Net - Հայաստանն ապագայում, պատերազմի վտանգի վերացման դեպքում, ծրագրում է անցնել բացարձակապես պրոֆեսիոնալ բանակի: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: «Եթե վաղը պատերազմի սպառնալիք չլինի, մենք անցում կկատարենք 100-տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակի: Պայմաններն են ստիպում հավաքագրել ժամկետային զինծառայողների»,-ընդգծել է նա:

Խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ անցումը պրոֆեսիոնալ բանակին ներգրավված է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում:

Կարապետյանը նաև հավելել է, որ բանակում արդեն կան զորամասեր, որտեղ միայն պայմանագրային զինծառայողներ են և առաջիկայում ԶՈւ ծրագրերում է պայմանագրային հիմունքների վրչա դնել սերժանտների հավաքագրումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---