Իրանում վթարի է ենթարկվել F-14 կործանիչը

Իրանում վթարի է ենթարկվել F-14 կործանիչը

PanARMENIAN.Net - Իրանի ՌՕՈւ F-14 կործանիչը հունվարի 26-ին ընկել և պայթել է Պարսից ծոցի ափին, հայտնում է Ռոյթերսը: Վթարը տեղի է ունեցել Բուշերի ավիաբազայից, թռիչքից 3 րոպե անց: Ըստ վերջին տվյալների, օդաչուն և անձնակազմի մյուս անդամը զոհվել են: Ցամաքում զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում: Վթարի պատճառները պետք է պարզի հատուկ հանձնաժողովը:

F-14 կործանիչներն արտադրվել են ԱՄՆ-ում: Դրանք առաքվել են Իրան 1970-ականներին: 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն դադարեցրեց այդ ինքնաթիռների պահեստամասերի վաճառքն Իրանին:

2006թ. այդ ինքնաթիռները հանվել են ԱՄՆ ՌԾՈւ սպառազինությունից որպես հնացած: Միակ երկիրը, որը դեռ շահագործում է դրանք, Իրանն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---