Հայաստանում կարող են բացել ավագ դպրոց, որտեղ չինարեն կուսումնասիրեն

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին:

Ողջունելով հյուրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության ոլորտում Հայաստանի և Չիանաստանի համագործակցությունը դեռևս զիջում է երկու երկրների միջև ձևավորված տնտեսական և քաղաքական հարաբերությունների մակարդակին:

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կրթությունը դիտարկում է գերակա ոլորտ, նախարարը կարևորել է հայ-չինական նոր կրթական նախաձեռնությունների իրականացումը: Աշոտյանը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումները և այս համատեքստում պատրաստակամություն հայտնել Հայաստանում հիմնել չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց` չինարենը ներառելով պետական կրթական ծրագրերում` որպես օտար լեզու:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հայ-չինական համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև կրթական որակավորումների և փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար լիարժեք իրավական հիմքերի ստեղծման խնդիրը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---