2011 թվականին ավելացել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները![]() 27 հունվարի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ից հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2011թ. ընթացքում ավելացել են 11,73 տոկոսով՝ կազմելով 1 609.062 մլն խմ՝ 2010թ.-ի 1440.144 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 534.941 մլն խ.մ, ինչը 12,72%- ով ավելի է 2010թ.-ի համեմատ: Նախորդ տարվա համեմատ ավելացել է բնական գազի սպառումը բնակչության կողմից՝ կազմելով 550.748 մլն խ.մ, ինչը 16,95%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 29,08%- ով ավելացել է էներգետիկայի ոլորտի եւ 18,01%-ով այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխան 187.533 մլն եւ 184.621 մլն խ.մ: 13,85%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 362.364 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում 7,81%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի սպառման ծավալները՝ կազմելով 249.675 մլն խ.մ՝ 2010թ.-ի 270.835 մլն-ի դիմաց: Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 133,3 հազար տոննա է, ինչը 21,6% գերազանցում է 2011թ. հունվար-ապրիլի ցուցանիշը Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ասել էր, որ «Նաիրիտի» նոր կառավարող ընկերության ընտրությունը վերջին փուլում է Շուրջ 50 մլն դոլարն ուղղված է «ՀայՌուսգազարդի» ֆինանսավորմանը 2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի |