Հոլիվուդի Փառքի արահետում հայտնվել են Մայքլ Ջեքսոնի ոտքերի ու ձեռքերի հետքերը![]() 27 հունվարի 2012 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Մայքլ Ջեքսոնի ոտքերի ու ձեռքերի հետքերը հինգշաբթի` հունվարի 26-ին, հայտնվել են Հոլիվուդի Փառքի արահետում Չինական Գրաուման թատրոնի առջև, հայտնում է Լենտա.ռու-ն`հղելով Reuters-ին: Դրանք թողել են հանգուցյալ երգչի երեխաները` օգտագործելով նրա կոշիկներն ու արծաթափայլ հանրահայտ ձեռնոցը: Երեխաները թողել են նաև իրենց ձեռքերի հետքերը: Փառքի արահետին գտնվում են մի քանի հազար ձեռքերի և ոտքերի հետքեր, որոնք ցեմենտի վրա թողել են տարբեր հայտնի մարդիկ: Մայքլ Ջեքսոնը մահացել է 51 տարեկան հասակում` 2009թ: Մահվան պատճառ է դարձել դեղամիջոցների մեծ քանակությամբ օգտագործումը: 2011թ նոյեմբերին երգչի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրրեյը դատապարտվել է 4 տարի ազատազրկման` իր հիվանդին ոչ կանխամտածված կերպով սպանելու համար: Partner news Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ Ազնավուրը կատարել է իր լավագույն հիթերը՝ La Bohême, Que C'est Triste Venise, La Mamma и She Partner news |