Աժուբալիսը ցեղասպանության մասին. Վաղ թե ուշ պատմությունը թակում է ներկայի դուռը

Աժուբալիսը ցեղասպանության մասին. Վաղ թե ուշ պատմությունը թակում է ներկայի դուռը

PanARMENIAN.Net - Վաղ թե ուշ պատմությունը թակում է ներկայի դուռը և մենք պետք է բախվենք նրա հետ՝ գնահատելով այն արդար ու ազնիվ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Լիտվիայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը Վիլնյուսում կայացած hամատեղ մամուլի ասուլիսում մեկնաբանել են Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հ այոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, համաձայնեցրել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացիկ տարվա ժամանակացույցը:

Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման հարցեր:

Նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ առումով նախարար Աժուբալիսը վերահաստատել է Լիտվայի աջակցությունը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---