
Ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի գործկոմի անդամ Ահմադ Ռամադանը Քուվեյթի մամուլում տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան շուտով կճանաչի այն, հայտնում է Agence France-Presse-ը:
«Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Կահիրեում խոստացել է, որ կճանաչի խորհուրդը որպես Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչ»,-ասել է Ռամադանը
Սաուդյան Արաբիան դուրս է բերել իր ներկայացուցիչներին Սիրիայում ԱՊԼ հովանու ներքո աշխատող դիտորդների առաքելության կազմից:
Լիբիայի նոր իշխանությունները առաջինն էին, ով ճանաչեց Սիրիայի ազգային խորհուրդը որպես Սիրիայի ժողովրդի օրինական իշխանություն:
Ոչ մի այլ երկիր չի մերժել Սիրիայի կառավարության լեգիտիմությունը: Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել սիրիացի ընդդիմադիրի հայտարարությանը:
Նախօրեին հակակառավարական ցույցերի արդյունքում Սիրիայում 62 մարդ է զոհվել: